среда, 18 августа 2021 г.

                                                        ԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԸ

Հետզհետե սրահը լցվեց տարօրինակ բազմությամբ, վանկարկելով Լիվանի անունը։ Ամբիոնին երևաց Վանդևը, բարձրացրեց աջը, տիրեց քար լռություն։

- Նոր դարը բերել է նոր ժամանակներ և այն նաև մեր ժամանակն է։ Աշխարհի փոփոխությունը կսկսվի ամեն տեղից, ինչպես նաև այս լեռնային կղզուց և երբեք մի մոռացեք՝ գերադասելի է լինել չար ու դաժան, քան միջակ ու անտարբեր,- դահլիճի վերևից լսվեցին սվվոցներ՝ բազմությունը ետ նայեց, լսվեցին ճիչեր,- Սարսափելի ոչինչ չկա՝ մողեսները և մյուս նոր արարծները հրե գագաթի զավակներն են։ Նրանք մեզ հավատարիմ են,- ներս մտավ մի նոր ստվար շարասյուն, որի առաջատարը Ագռավամարդն էր։ Նա քայլում էր գլուխը բարձր, կուրծքը դուրս։ Շարքը միացավ մողոսների տողանին,- Վերջապես ժամանեցի՛ք,- ոգևորվեց Վանդևը։

- Լուսի՛ն, լուսի՛ն, լուսի՛ն․․․,- միաբերան գոչեցին նորեկները։

 «Մի՞թե բոլորը լուսնի ծնունդ են»․ Անցավ լիվանի մտքով, որը ողջ այդ ընթացքում ձեռքերը կրծքին խաչած հետևում էր համախոհին։ Վանդևը մոտեցավ նրան, բերանը մոտեցրեց նրա ականջին,- Ո՛չ կոլեգա, նրանք հրե գագաթի զավակներն են, իսկ լուսինը մեր բոլորի հաջողության խորհրդանիշն է՝ լիալուսինը,- մատը վեր տնկելով ինքն իրեն ուղղեց նա։ Լիվանը զարմացած նրան էր նայում,- Այո՛, այո՛ մի զարմացիր, երբեմն նաև մտքեր եմ կարդում,- գլխի ընկնելով զարմանքի պատճառը, հանգիստ շարունակեց Վանդևը։

Լսվեց մրափի խռմփոց։

- Ո՞ր մեկն է,- վրդոհվեց Վանդևը,- Արդնացրե՛ք այդ անբանին։ Թվում է նրանք ավելի շատ անտարբեր են, քան հավատարիմ,- մրափած նախարարին բոթեց չղջիկ-թիկնապահը, նա վեր թռավ փոքր, իրար մոտիկ աչքերը ճպճպացնելով նայեց շուրջը։

- Լիվա՛ն, Լիվա՛ն, Լիվա՛ն․․․,- Վանդևի համար անսպասելի թնդաց դահլիճը։ Կիսամրափ նախարարնեը վեր թռան։ Նա մի նենգ հայացք նետեց Լիվանի կողմը․« Ես նրան ասպարեզ բերեցի, իսկ այս հիմար ամբոխը չի ուզում նկատել ինձ, նորից նրա անունն է վանկարկում», Նկատելով, հաղթողի ժպիտը դեմքին առաջացավ Լիվանը, կանգնեց խոսափողի մոտ, ձեռքը տարավ կոկորդին, թեթև հազաց։ Նրա բերանից դուրս եկող սև ծուխը տարածվեց դահլիճով, որին հետևեց լռությունը։

- Մենք կավիրենք այս միֆ օրենքի երկիրը և մեր հաղթանակին կնպաստի մարդն իր անտարբերությամբ։ Հաղթանակի համար կարևոր է լինել դաժան ու անողոք։ Առա՛ջ մինչև վերջ,- բռունցքը վեր, գոչեց ոգևորված հռետորը։ Նրա վերջին միտքը կրկնեց դահլիճը։ Վանդևը մոտեցավ Լիվանին, շշնջաց նրա ականջին,- Ցրի՛ր այս հիմար ամբոխին։ Բավական է խոսքը, գործելու ժամն է,- Լիվանը զարմանքով նայեց նրան,- Այո, այո հարկ չկա զարմանալու,- պնդեց Վանդև ուղիղ նայելով նրա միակ աչքին։

- Ինչու՞,- շարունակեց զարմանալ Լիվանը։

- Թող հրապարակում սպսեն, եթե շատ են ուզում։

- Սա խա՞նդ է, թե նախանձ,- Վանդևի համար հարցն անսպասելի էր ուստի պատասխանի փոխարեն այլ հրաման տվեց։

- Ֆլամե՛ ընդառաջի՛ր բազմությանը դեպի հրապարակ,- բաց դռներից ներս լցվեցին անթիվ հրե թռչուններ, նրանք իրար միանալով վերածվեցին վեր խոյացող խառույկի։ Տարածվող ջերմությունից բազմությունը ետ քաշվեց,- Ֆլամե՛ զսպի՛ր քեզ,- նախատեց Վանդևը, որից խառույկը կերպարանափոխվեց հրե կնոջ և եթերային քայլերով հայտնվեց հրապարակում։ Բազմությունը հետևեց նրան․․․


Комментариев нет:

Отправить комментарий