воскресенье, 24 февраля 2019 г.

596-րդը

«Ազուլ» („Asyl“) գերմաներենից թարգամանաբար նշանակում է «ապասատան», և քանի որ, ապաստան խնդրողների մեծ մասը չգիտեր, թե դա իրականում ինչ է նշանակում, գրեթե բոլորը թե՛ իրենց, թե՛ մյուս ապաստաան խնդրողներին «ազուլ» էին կոչում։
Իսկապես, մենակությունն օտարությունում մարդուն կարող է դրդել ամենասարսափելի և անմիտ արարքների, ուստի խուճապահար նստեցի առաջին պատահած գնացքը։ Այդպես գնացքից գնացք նստելով ուշ երեկոյան հայտնվեցի Դրեզդեն քաղաքում։ Ավելի մոլորված՝ կայարանում իմ անկյունից երկար հետևում էի քիչ հեռվում կանգնած ոստիկաններին։ Հիշելով իմ հայրենիքի և Ռուսաստանի իրենց պաշտոնական դիրքը միշտ չարաշահող ոստիկաններին, աշխատում էի մնալ աննկատ, բայց նրանց պահվածքը և, իհարկե, իմ հուսահատությունը ստիպեցին մտքափոխվել, մոտենալ նրանց։ Ահա, կանգնել էի օտարազգի ոստիկանների դիմաց և, բնականաբար, ոչ մի բառ արտասանել չէի կարողանում։ Բայց նրանց հատվող համբերությունն ինձ ստիպեց խոսել․
-          Մոլորվել եմ։- Նաև հաջողվեց հասկացնել՝ Թրիր եմ ուզում գնալ, թե ինչու՞ անպայման Թրիր, մինչև հիմա էլ չեմ հասկանում։
Անսպասելի ինձ համար՝ նրանցից մեկը վերցրեց իմ ճամպրուկը և միասին ինձ ուղեկցեցին տոմսավաճառի մոտ, ով տարիքով ու սիրալիր մի տղամարդ էր։ Նրանք իրար հետ խոսեցին, և տոմսավաճառն ինձ տվեց գնացքի մեկ տոմս, ինչի համար վճարեցի քսանչորս եվրո։ Ոստիկանները շարունակեցին ուղեկցել ինձ մինչև գնացք, նրանք ճամպրուկս բարձրացրին գնացք և, հաջողություն մաղթելով, հեռացան։ Ես՝ մոլորյալս, ողջ ընթացքում միայն հասցնում էի զարմանալ՝ զարմանքից մոռանալով փակել բերանս։
Լայպցիգը, ինչպես և Դրեզդենն ինձ համար միայն գնացքի կայարաններ էին, որտեղ էլ հայտնվել էի ես։ Այս անգամ էլ պարզապես նստեցի մի այլ գնացք և հայտնվեցի Ֆրանկֆուրտում։ Կայարանում միայն այլազգիներ էին։ Գերմանացի չհանդիպեց։ Երկա՜ր ժամեր նստած մնացի դրսի նստարանին և այդպես քնեցի։ Արթնացա․ գիշեր էր։ Ճամպրուկս տեղում էր։ Տխուր ու մրսած՝ նայեցի շուրջս։ Սթափվելով սարսափեցի ու նստած տեղից վեր թռա։
Նայեցի ժամացույցին։ Գիշերվա ուղիղ մեկն էր։ Այդ պահին երկու հաղթամարմին ոստիկաններ մոտեցան ինձ։ Իհարկե վախեցա, բայց, հիշելով Դրեզդենի ոստիկանների վերաբերմունքը, միաժամանակ տեսնելով նրանց բարի դեմքերն ու ժպիտը, իմ զգացած սարսափը փոխվեց վստահության, բայց ինչու՞ սկսեցի լաց լինել, այ դա չգիտեմ․․․
-          Թրիր,- իմ արտասանած միայն այս բառով, նրանք ինձ նստեցրեցին մի այլ գնացք և նորից, հոգնած ու սոված, սլանում էի առաջ, թե ետ, դա արդեն կարևոր չէր, միայն ժամեր անց պարզվեց՝  նորից Թրիրում էի։
Այս անգամ, ինքս իմ մեջ երդվեցի․ «Ինչ էլ լինի, պետք է գտնել ճամբարը»։ Նորից քայլեցի այնքան, մինչև հասա նույն քարուքանդ ճանապարհին, մնացի խաչմերուկին կանգնած։
Մի խումբ գլխաշորով կանայք բարեկարգ փողոցից թեքվեցին նույն փողոցը։ Հետևեցի նրանց, մտածելով՝ դեպի ճամբար են գնում։
Ճանապարհի հակառակ կողմից սկսեցին հաճախ երևալ արևելքը հիշեցնող մարդկանց խմբերը։ Ամենամեծ խմբի մարդիկ խոսում էին բարձր, նրանց մեջ մի կին, չէր կարողանում հանգստացնել գրկի՝ անդադար լաց լինող երեխային։

Այդ ճանապարհը, կարծես, միայն չադրաներով ու գլխաշորերով կանաց ու փարթամ միրուքներով տղամարդկանց համար էր։ Մի պահ թվում էր՝ հայտնվել եմ արևելքում։ Իսկապես, որքան տարբեր էին նույն քաղաքի երկու տարբեր փողոցների անցորդները․․․

Комментариев нет:

Отправить комментарий