четверг, 12 декабря 2019 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)

-       Դե՜,- ծոր տվեց Լիզան,- Եթե կարդացել ես, կարո՞ղ ես այն վերադարձնել,- կմկմաց նա ցրտից կամ ավելի շուտ շփոթվածությունից ձեռքերն իրար շփելով։
-       Ո՛չ։
-       Ինչու՞,-  անհանգստացավ Լիզան,- Այդ նամակի միտքն է քոնը, իսկ այն, որպես թուղթ ետ տուր խնդրում եմ,- թախանձեց նա։
-       Չեմ հասկանում, ինչու՞ ես մտահոգ, ի՞նչ է պատահել։
-       Չգիտեմ, բայց․․․,- Լիզան լռեց, ու մնաց գլխահակ, ափսոսանքով լի հայացքը հառած ցած։
-       Պարզապես այն ինձ մոտ չէ, տանն եմ թողել,- հանգիստ պատասխանեց Կիմը, փորձելով գրկել նրան։ Լիզան անհանգստացած նայեց նրան, բայց մութը թույլ չտվեց Կիմին, տեսնելու այդ հայացքը։
-       Ինչպե՞ս թե տանն ես թողել․․․
-       Այստեղ անհանգստանալու պատճառ չեմ տեսնում,- թևերը տարածեց ԿԻմը, նորից գրկելով Լիզային, այս անգամ ցուրտ խավարը տարալուծեց նրանց իր մեջ։  Ինչպես միշտ, նրանց հանդիպման մշտական վկաներն էին կամ հորիզոնն իր կիսատ մայրամուտով կամ աստղերն արթնացող ծիկրակոցներով։ Կիմի և Լիզայի հանդիպումը նորից լափեց խավարը։

Ամառային վերջին այրող օրերից գողանում էր մոտեցող աշունը և  մնացած օրերը դառնում էին  կարճ ու խաբուսիկ։ Կիմը թիկնած վանքի պատին դիտում էր ներքևի որբացած  ջրաղացին։ Միայն երբեմն մի հայցք էր գցում ոլորապտույտ կածանին, նրա հայացքը պատում էր թախիծով և սպասումը փոխվում էր ափսոսանքի։ Համարյա մթնել էր՝ երևաց Լիզան, նա քայլում էր նկատելի կուչ եկած։ Կիմը շտկվեց, ընդառաջ գնաց նրան։ Նրանց հայացքները հանդիպեցին, ձեռքերը սահեցին միմիյանց ձեռքերի մեջ։ Լուռ քայլեցին, հետո կես ճամփին կանգ առան, նայեցին բարձր ապառաժին, ետ դարձան դեպի գավիթ, ներս մտան դռան ճեղքից։ Ծղոտե անկողինը ցրիվ էր եկած, Սիրո ճրագների ամանը դատարկ էր ու սևացած։ Լիզան նայեց վեր՝ երկինքը մթնել էր․
-       Ինչու՞ աստղերը չեն երևում, նրանք է՞լ են տխուր։
-       Ի՞նչ է պատահել, ի՞նչ տխրության մասին է խոսքը, էլ ո՞վ է տխուր,- սկսեց Կիմը։
-       Չգիտեմ,- ուսերը թոթովեց Լիզան,- Դու հեռանու՞մ ես ինձանից։
-       Փաստորեն տխուրը դու՜ ես․․․,- ծոր տվեց ԿԻմը,-  Եվ ե՞ս եմ ստիպել քեզ տխրել։
-       Ի՞նչ է պատահեց քեզ, չէ՞ որ դու խոստացար, բայց հանկարծ անհետացար, այն էլ երկար ամիսներով։
-       Գործեր ունեի։
-       Ի՞նչ գործեր,- Լիզան կարծես  փորձեց հայացքով պատռել խավարը և նայել Կիմի աչքերի մեջ, բայց միայն ժպտաց,- Ի՞նչ գործեր, չե՞ս կարող ասել։
-       Առանձնապես ոչ մի։ Մի խոսքով դա արդեն կարևոր չէ,- Նա վերջին բառերը համարյա արտասանեց շշուկով և թևը գցեց Լիզայի վզով,- Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես տխուր։
-       Չգիտեմ,- նույնպես շշնջաց Լիզան, գլուխն ավելի մոտեցնելով Կիմին։
Դարձյալ ասում ես չգիտեմ։ Գիտե՞ս, արի ետ դառնանք վանք,- առանց սպասելու Լիզայի խոսքին, նա բռնեց նրա ձեռքը և վազեց ետ, իր հետ տանելով նրան։Նրանք կանգ առան վանքի կենտրոնում՝ Կիմը պրպտող հայցքով նայեց շուրջը, իսկ Լիզան վառեց մոմերը։ Մոմերի աղոտ լույսի տակ երևում էր ժամանակից և մարդու ձեռքից քարուքանդ եղած պատերն ու  գմբեթաձև առաստաղը․․․ 

Комментариев нет:

Отправить комментарий