пятница, 15 апреля 2011 г.

Իմ իրավունքը

Աղերսում եմ ձեզ...
Մեղմություն մտցրեք օրենքում նորի,
Գոնե վարանեք մի պահ խաբելիս
Եվ կասեք?, որն է ճշմարիտը հիմա
Օրենքը ստի?, թե? սուտն օրենքում...
Աղերսում եմ ձեզ
Մի մոռացեք, որ թեկուզ ռամիկ
Ես էլ եմ ուզում վերցնել մի բուռ
Ապրելու համար Տիրոջ պարգևած
Ու սնվել, որպես ստամոքսի տեր
Եվ թովիչ խոսքեր ասել ու լսել
Ցատկել մի քիչ վեր,
Բայց ոչ գլխից վեր
Հասնել ակունքին հնարավորի
Ու չլինի այնպես, ինչպես հենց հիմա
Հաց հանապազորը դարձել է անհաս
Տկարը նվաստ, ինչպես ստրուկ
Միայն յուր վավեր է դառնում,
Երբ ընտրվողը ծախվող է փնտրում
Նորից եմ պնդում
Չլինի այնպես, ինչպես հենց հիմա
Հաղթելու համար գտնել լիրբ մեկին
Ստիպել քծնել պարտվողի դերում,
Եվ ես, որպես ես
Պատառն եմ փնտրում իմ բաժին կյանքի
Բայց ոչ շինծու ժպիտ շաղ տալով
Այլ պնդելով, որօրենք գրողը
Լոկ բառերի կույտ թղթին չշարի,
Պարզապես օրենքը ես էլ հասկանամ,
Որպես հասկացող,
Այնտեղ գտնեմ իրավունքն իմ,
Որպես ապրող...
Աղերսում եմ ձեզ...

Комментариев нет:

Отправить комментарий