суббота, 30 апреля 2011 г.

Հլու հնազանդ ինչ? ենք քարշ տալիս դեպի ապագան,
Եվ ուր? ենք տանում բեռն այսքան դաժան:
Մեր ժամանակի մեռած գանգերի այս տերությունը?,
Մերը չդարձած այս հայրենիքի նոր տեսությունը?,
Աղաներ դարձած բազում հայերի չտեսությունը?,
Մայր Հայաստանի ավերակ դարձած լքվածությունը?,
Եվ իմ հայ ազգի քարավան դարձած ձգվածությունը?,
Եվ ինչի? համար, ինչ? ենք քարշ տալիս դեպի ապագան
Եվ ուր? ենք տանում բեռն այսքան դաժան:
1998թ.

Комментариев нет:

Отправить комментарий