воскресенье, 10 апреля 2011 г.

***

88-ի սկսածը որդեգրեց ու կյանքի կոչեց այն պահին, երբ իր կատարածից սարսափած ՀՀՇ-ն թողեց գահը և այդ թափուր ու թալանված գահին բազմող նորը սրբորեն շարունակեց  ազգաթալան գործը , որի պատգամն էր վերացնել  յուրաքանչյուր գաղափար, եթե այն բխում է ազգի շահերից:
Երբ հայ մարդու  հոգում սարսափը կյանքի կոչվեց և տարիների  հետ այն գիրացավ ու իշխեց     նաև   միտքը` վտանգվեց նաև  շատ փարոս մտքեր, որոնց բաժինն էր գնդակը, կամ վտարումը հայրենիքից:
ՀՀՇ-ի հիմնադրածի շարունակությունը հայ մարդուն  սարսափից տարավ ու կորցրեց վհատության գիրկը : Քսանյոթի հոկտեմբերյան արյունոտ դեպքերից հետո, որը կատարվեց ոչ թուրքի, այլ  հայոց երկրորդ ընտիրի կողմից հայ մարդը մնաց  հոգով դատարկ ու հուսախափ և նրան հույս տվեց օտարության ճամփան: Իսկ օտարությունն էլ ինչ?, օտարությունը երկար տարիներ կլանում ու խժռում է հայ մարդու միտքը և յուրաքանչյուր լուսավոր գաղափար կյանքի կոչում ի բարորություն սեփական երկրի բքարգավաճման : Իսկ հարազատ երկրում  արդեն քանի, քանի երկար տարիներ  հայը անկախ երկրի անձնագրով դարձել է թափառական ու չարչի:
ԵՎ զտվում էր ազգը, և հայ մարդը մի բռունցքից տարանջատվեց ու քանի,քանի երկար տարիներ ելնողը եինում, իջնողը իջնում և այս ելնող ու իջնող ժամանակի մեջ էր, որ աննկատորեն խեղվում և վտարվում էր մեծատառով մարդը-հայը:
Դե մնացածն էլ ինչ?, մնացածն էլ դարձան մի բուռ, բայց ոչ բռունցք, և այդ մի բուռ դարձածը սկսեց իր «իրավունքով» սնել ու բազմացնել արյունածուծ ուրիշ տիպի հայերի, որոնք ծնվել էին 88-ին և պետք է բազմանային մինչև մեր օրերը:

Комментариев нет:

Отправить комментарий