понедельник, 23 декабря 2013 г.

Ուշացել ենք

Եվ նորից քնած թասիբ ու սեր զարթնեց հայի մեջ, երբ լուր տարածվեց, թէ Հայաստանը միանում էՄՄ-ին: Հետաքրքիր է, իսկ ինչու? մինչ այդ բերաններս ջուր էինք առել և կույրի պես հետևում էինք , թէ ինչպես են ԼՏՊ-ն ու Ռ.Քոչարյանը բոլոր խոշոր ձեռնարկությունները պարտքի տեղ հանձնում ռուսին,/ իհարկե նախապես մի լավ թալանելով/:
Ինչու էինք շարունակում բերաններս ջուր առնել, երբ այդ նույն թալանող վարչակազմի թափթփուկները Սյունաց սարերը լիսկայի գլխավորությամբ վաճառվում էր մեր դարավոր թշնամի` պարսիկին:
Կարծում եմ այս ազգային ցավը այսօրվա չէ և ցավալին այն է, որ այն գալիս է դարերի խորքից, երբ առաջին անգամ մենք թույլ տվեցինք օտարներին մեր երկիրը բաժանել 4 մասի և երբ թույլ տվեցինք մի քանի անգամ վերաբաժանելուց հետո պարսիկին ու թուրքին վայելել իրենց բաժին հասած Հայաստանը այնպես, ինչպես սիրտները կուզի և վերջապես մի թէ դարերի պատմություն չունի ռուսի իրավունքը Հայաստանի վրա?:
Շուտ ենք մոռանում այն, երբ թույլ տվեցինք ռուսին մեր հողերի հետ վարվել այնպես, ինչպես հարկ կհամարի և հարկ համարեց ամեն կեղմից մի քիչ բաժին հանել Ադրբեջանին դեռ 21 թվին:
Մի թէ այդքան շատ ենք ատում ռուսին և եթե ատում ենք, ապա 3մլն հայը ինչ է շինում ռուսի հողի վրա և մի թէ 2մլն տկլոր տեղացիներով ինչ որ բան կարող ենք փոխել այդ խժռող ուժի մեջ, իհարկե ոչ որքան էլ ցանկանանք:
Մի թէ ուշ չենք արթնացել?:
Մի մոռացեք, մենք այն ազգն ենք, որ առանց մի կրակոցի թույլ էինք տալիս մեզ ազգովի բռնաբարելու և սպանելու և մեր անկարողությունը մեզ նվիրեց 1,5մլն զոհ:
Մենք այն ազգն ենք , որ միշտ ներսից իրար հոշոտելով, օտարի դուռն ենք բախում առանց ամաչելու օգնություն մուրալով:
Ինչու ենք շուտ մոռանում 1699թվականը, երբ առաջին անգամ օգնություն մուրացինք ռուսից, իսկ ռուսն ինչ?, մի ձեռքով շոյում էր մեր անիծված գլուխը, մյուս ձեռքով մեր արյունը քամելով հարկ հավաքում:
Ցավոք երբ հայը մի ետ հայացք է գցում, դուրս է գալիս բողոքելու տեղ չունի:
Հայը իր կուրծք ծեծող եսով ու երկպառակտվող էությամբ, արդեն դարերով ապացուցել է, որ ինքնուրույն պետականություն ունենալ չի կարող, չէ որ նրան խանգարում է ագահության` շատին տիրելու մոլուցքը, որից հայը հրաժարվում է միայն այն ժամանակ, երբ բնության հրամայականով դադարում է գործել նրա կենսական օրգանները::
Ահա մաքսիմալիստ հայը, որի մեջ ապրում է օտարամոլությունը, իրենը ավիրելու և օտարի առաջ վիզ ծռելու հատկությունը, իսկ օտարները ինչ?,ճանաչելով հայի տեսակը շարունակում են մի ձեռքով շոյել նրա գլուխը, իսկ մյուս ձեռքով ապտակել, որի ամոթալի հետևանքը, որպես կանոն կրում են հաջորդ սերունդները...

четверг, 29 августа 2013 г.

Առավել հրատապ խնդիրներ կան, քան ոստիկանի պաչն է...

Ուր? է նայում պաշտպանության նախարարությունը,  երբ ամեն օր  հենակետային դիրքերում զոհվում, կամ վիրավորվում է հայ զինվորը: Մի թէ պատերազմ է?:
Ինչու են զոհվում ու վիրավորվում  գյուղացիների ու կարիքավոր ընտանիքների զավակները:
Մի թէ բանակում էլ է աշխատում ծանոթ, անծանոթի տարբերակը?...
***

Սյունիքի արոտավայրերը լուռ, անտարբերությամբ հանձնեցինք պարսիկներին, թույլ տալով նրանց հաջորդ քայլը` վերոհիշյալ տարաձքում կառուցել սպանդանոցներ...
Ինչ ասել կուզի?...
Կարևոևը թողած մենք հայերս` միշտ էլ սկսել ենք վերջից, տանուլ տալով գլխավորը:
Ուր? է նայում գյուղնախարարը իր գրպանից զատ:
Ես ավելի քան համոզված եմ, որ այս ոստիկանները, ակտիվիստները շեղում են հանրության ուշադրությունը գլխավոր խնդիրներից, իրենց թեթևամիտ  պաչիկ-մաչիկներով և ընդամենը 10 տարի հետո Սյունաց սարերը Երևանի կեսով զավթած կլինեն  պարսիկ անվան տակ ադրբեջանցիները և նորից այն մեզ դաս չի լինի...
***

Եթե անցել է կոմունիստների ժամանակը, ինչու ենք մենք հանդուրժում  այդ հոտած ուղեղներին ամեն ասպարեզում` նախագահից մինչև վերջին չինովնիկը?...
***

ՄԻ թէ երեկվա մեր կառուցած այս պետական ապարատը միայն  ավիրող ուժ չի հանդիսանում?...
Ախր նա չկառուցելով նորը, ջարդում է բոլոր երեկվա կառույցները` սկսած արժեքավոր  շինություններից, մինչև անտառային տարածքները:
***

Կանցնեն օրեր ու տարի,
Բայց դե ով ?է ետ գալիս
Այն հեռավոր ճամփեքից,
Այն ազգադավ ճամփեքից,
Որ տանում է հեռուներ
Ազգս ավեր ու անտեր...
***

понедельник, 26 августа 2013 г.

Երբ 2011-ին  Ճապոնիայում տեղի ունեցավ  մեծ ողբերգություն, աշխարհի շատ տերություններ օգնություն առաջարկեցին, իսկ ճապոնացիները շատ քաղաքավարի այն մերժեցին:
Մենք` հայերս այդպիսին չենք:
Եթե մեծ տերերը կամ օտարությունում ծվարած հայը փորձում է մեզ չօգնել ամեն տարի, ապա ինչ եք կարծում մի? թէ  մենք` հայերս, չենք գտել լուծման բանալին...
Մեր պետականության առաջին  դեմքերը` կաթողիկոսից մինչև նախագահ առանց քաշվելու բազմամիլիոն էկրաններից  փող են մուրում:
Հետո էլ ասում են` թe մուրացկանությունը շահավետ չէ...
***

Ընթացող քսանամյա անկախությունը չծնեց և ոչ մի ընդդիմադիր: Որը ամբիոնից մի միտք հնչեցրեց, որպես այլախոհ, գործող իշխանությունը փակեց նրա բերանը ստոր մի պաշտոնով...
***

Հայաստանը այսօր պատկանում է այն երկրների թվին, որտեղ գոյություն ունեն  ագահ հարուստներ և  անչափ թշվառներ...
***

Նպաստառու եմ`
Նպաստ են տալիս ու տեղում գանձում`
Լույսի պարտքերը մարելու համար,
Հույսի նշույլը քամելու համար,
Բայց մի?թե հային էլ սնունդ պետք չէ
Ապրելու համար...
Այս անկախությունը
Չարքաշությունից
Տարբերելու
ԵՎ փրկելու  համար..
***

Եթե...


Եթե Հայաստանի այսօրվա անգամ փոքրիկ տարածքում բնակվեր ցանկացած մի այլ ազգ, համոզված եմ`  բոլորն անխտիր այսօր կզբաղվեին  մրգագործությամբ, գինեգործությամբ, մեղվաբուծությամբ` Հայաստանը դարձնելով մրգի համաշխարհային խոշոր մատակարար:
Թէ չէ մի բուռ աչքածակ ու ծույլ  ժողովուրդ միֆ անկախություն են սարքել ու բզկտելով, ծվեն-ծվեն են անում այս փոքրիկ երկիրը, բաժանված տարբեր ճամբարների, իրենց ստեղծած խնդիրների համար լուծում պահանջելով օտարներից:
Բա սա ազգ է?, բա այսպիսի բարոյալքվող ազգը գոյատևելու իրավունք ունի?:
Ես ամեն օր ցավով համոզվում եմ` հայը մի ազգ է, որը ընդունակ է մեջք ծռելու  օտարի առաջ` նախագահից մինչև ռաչպար, և այս հատկությունը ունի սողալով փրկվելու միտում...

понедельник, 19 августа 2013 г.

ՀԻՇԱՉԱՐ ՆԱԽԱԳԱՀԸ

Սերժ Սարգսյանը հիշաչար նախագահ է: Նա լավ գիտի, որ ժողովուրդը ոչ մի անգամ  չի ընտրել իրեն և արդեն քանի տարի  կառչած  աթոռից մուռ է հանում հայ ժողովրդից` իր անտարբեր վերաբերմունքով
Թե' արցախյան խնդրի լուծմանը,
Թե' մարդասպանություններին,
Թե' ծաղկող կոռուպցիային,
Թե' հաց ու ջրի թանկացմանը,
Թե' ծաղկող արտագաղթին,
Թե' արդարադատության անարդարությանը,
Թե' մեռնող մշակույթին,
Թե' ոռնացող երգ- երաժշտությանը,
Թե' ասֆալտ փռող, հավաքող քաղաքապետին,
Թե' դատարկվող սահմանամերձ գյուղերին,
Թե' փթթող աղքատությանը...
ԵՎ նա, մուռ պահած, թքած ունի իր բորբոսի համով թքով, և թքում է նա ամեն երևույթի վրա, որից պարտադրված  զզվում է յուրաքանչյուրը...
***


ԵԿԵՔ ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ,ՈՐ...

Եկեք ազգովի գոնե այնպես անենք, որ  Չարենցները, Բակունցները, Վազգեն սարգսյանները, Կարեն Դեմիրչյանները, Նաղդալյանները, Խորխոռունիները , Հրաչ Մուրադյանները, Վարդգեսները, Բուդաղյանները, Ավետյանները... ընկնեն թշնամու գնդակից և ո'չ ազգակցի, չէ  որ այն հարիր չէ  դարերի մշակույթ կրող ժողովրդին:
Այս երևույթով մենք` հայերս, նմանվում ենք նմանակին հոշոտող  վայրի ցեղերի:
***

Շիրազը երգեց հայոց եղեռնը, որն արեց թուրքի կեռ յաթաղանը,
իսկ ով կերգի արդի եղեռնը, որ անում են  այն հայոց չարքերը...
***

20-րդ դարի մայրամուտի հետ մայր մտան նաև բազում ՄԱՐԴ- հայեր...
***

ՍԱՖՐԱԶՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

 Մարիամ Աստվածածին վանքը, արդեն քանի-քանի դար բազմել է  բարձր ժայռի կատարին:
Ներքևից դիտողին թվում է` այն, մի տեսակ հպարտությամբ, իր շուրջն է նայում, ուր թագավորում է ժամանակի անտես թաթը, որի տակ էլ անհետանում են հազարավոր պատմամշակույթային  արժեքաքվոր  հուշարձաններ:
Վանքի տակից  դարերով հոսող սառնորակ ու մաքուր ջրերը մինչ այսօր էլ խորհրդավորություն են ներշնչում, բայց այսօր, անգեղակոթցու ավիրող ձեռքի ողորմածությամբ, այն հունը կորցրած ավիրում է շատ պատմական արժեքներ:
Մարիամ Աստվածածին վանքի տակի փոքրիկ քարայրին կից դուրս են ցայտում երեք միանման աղբյուր, որը  մի ժամանակ ուժ էր տալիս վանքի տակի փոքրիկ ջրաղացին:
Եկեղեցու իսկական  դեմքն աղավաղվեց, երբ 90-ականներին "վայ" անգեղակոթցու շնորհիվ  ավազածածկ եղավ գավիթի հուշաքարը, որը սերունդներին հուշում էր 1699թվի Անգեղակոթի գաղտնի ժողովի մասին` Իսրայել Օրու գլխավորությամբ:
Ժամանակին վանքի գավիթում թաղվել են նշանավոր մարդիկ, եկեղեցին ունեցել է մեծ գերեզմանատուն:
Երբ հաստատվեց կոմունիստական դիկտատուրան, վանքը  72 տարի ծառայեց, որպես  ցորենի շտեմարան, այդ ընթացքում գերեզմանատունը դարձավ մեքենաների բանուկ ճանապարհ, իսկ մյուս մասերը ծառայեցին որպես գոմաղբի լցման ու չորացման տեղեր:
Շատ  խաչքարերի վրա կառուցվել են գոմեր:
Ցավոք, այսօր վանքի շրջակայքը պատված է աղբակույտերով և աթարի դեզերով, չնայած այն մի քանի տարի է, ինչ գործում է:
Անգեղակոթցին այսօր անտարբեր ծամում է իր մի կտոր քրտինքով վաստակած հացը և անտարբեր նայում Սաֆրազների մոռացված հուշարձանին...