среда, 18 июля 2012 г.

***

Հայկական  արդի  սերիալների  յուրաքանչյուր   դրվագ հագեցված  է բռնության  տեսարաններով:
    Արյունը հոսում է, ինչպես գինին, անտարբերությունը  ներծծված  է  յուրաքանչյուրի դեմքին:
Հրազենը  ավելի հաճախ և ավելի շատ է օգտագործվում, քան գդալ, պատառաքաղը:
Սերիալում  նկարահանվող յուրաքանչյուրը  պրոֆեսիոնալ  կրակող է, սպանող  է, ահաբեկող է, կտտանքների մեծ  վարպետ է:
Նախ  նշեմ` թշնամուս  չեմ ցանկանա նման  երիտ-սցենարիստ, երկրորդն էլ  այսպիսի ծաղկող   դաժանությամբ օժտված սերիալներով, որոնցից շատերը  օր օրի    համեմվում են անհամությամբ, ի?նչ  կարող    են   տալ մեր ներկային, կամ այսպես մինչև  ու?ր կգնանք կամ արդյոք  տեղ կլինի?  գնալու : 

вторник, 17 июля 2012 г.

Օրենքն ընդդեմ բնության


Հաճախ եմ լինում Ղարաբաղում: Շրջում եմ գյուղերում, ծանոթանում հայ մարդու նիստ ու կացին: Սակայն միշտ չէ, որ ետ եմ վերադառնում հաճելի տպավորություններով: Մեծ ցավ եմ ապրում, երբ ակամա ականատես  եմ լինում այնտեղ կատարվող բարբարոսություններին:
Մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպիսի անմարդկային կերպով ոչնչացվում   են արժեքավոր ծառերը` մի դեպքում  ընչաքաղց ու ագահ  վարչակազմի կողմից, որպես  շինանյութ, մյուս կողմից  անկուշտ գյուղացու` մի դեպքում, որպես  վառելափայտ, իսկ  լավագույն դեպքում  հսկա ծառը տապալում են գետին անհոգ շարվում են շուրջը և նույնքան անհոգ, յուրաքանչյուրը խլում է իր բաժին միրգը:   Այդ պահին ես հիշում եմ քարե դարի  վայրի մարդուն` որսի ժամանակ:
Հերթական անգամ  Բերձորի Մոշաթաղ գյուղում էի և ականատես եղա  շատ  ցավալի փաստի: Գյուղապետի մասնակցությամբ  գետը նետվեց բարձր լարման հոսանքը, քիչ հետո  ջրից  դուրս բերվեց մի քանի տասնյակ կգ-ներով մեծ ու փոքր ձուկ, որից, իհարկե, բաժին հանվեց Բերձորում շնթռած վարչակազմի համար: Որոնք բոլորն էլ Հայաստանում խաղից դուրս մնացած  աչքածակ ու անտարբեր փորով մտածողներ  են:
Սոնասարում  կատարվածը ինձ ավելի մեծ ցավ պատճառեց. որսագողերը ոստիկաններն  էին: Նրանք անտարբեր կրակում էին  արդեն տասնյակ տարիներ կարմիր գրքում տեղ գտած  եղնիկներին ու քարայծերին, այդ պահին ես` անզորս, ընդամենը նրանց արարքը կարողացա վերնագրել` «ՕՐԵՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՆՈՒԹՅԱՆ»:
Սրտի   մեծ ցավով և որպես  ականատես ասում եմ, եթե քաղաքական այնպիսի մի այր, որ լինի անշահախնդիր և Մարդ մնացած, իրավասու լինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման  շուրջ, ապա ես հազար անգամ համոզված  եմ, որ այդ  ՄԱՐԴԸ  շրջելով  Ղարաբաղ աշխարհը, և ականատես լինելով  կատարվող  բարբարոսություններին` նորից հազար անգամ  համոզված եմ, որ անհապաղ, առանց մեկ վայրկյան տատանվելու Ղ ԱՐԱԲԱՂԸ, կամ կդարձներ չեզոք գոտի, կամ էլ….  փրկելով այդ դրախտային ՊԱՏՄԱԿԱՆ  անկյունը հայի ոչնչացնող ձեռքից:
Մի՞թե այս  տասնյակ տարիներին  մեծ տերերը, շրջելով  գրաված    տարածքները, նույնպես, որպես ականատեսներ, արդեն չեն նկատել  ոչնչացնող ձեռքի մութ գործերը:
Մի՞թե  ծանրակշիռ պատճառ չէ, ընդ որում արդարացված, որպեսզի նրանք տարիներով ձգձգեն ղարաբաղյան հարցի հիմնախնդրի լուծումը…
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս:                              

суббота, 14 июля 2012 г.


Մի անգամ ես Երևանում
Քայլում էի շենքի բակում,
Հանկարծ բարձր շենքի տակից
Դեմս ելավ ստվեր մի ցից.
Նա մարդ էր մի`
Էն մեր անցած ժամանակի,
Որի վրա մնացել էր ոսկոր,կաշի,
Լուռ մոտեցավ լիքը լցված աղբամանին,
Աղբը նույնն էր `ոչինչ չկար,
Աղբամանում էն ամսվա աղբն էր հին…

Երկրում տիրող  գերքաղաքականացված դաշտը լավ առիթ է կոծկելու ծուլությունը,որը մարմին է առել յուրաքանչյուրիս մեջ…

Միջակ լրագրողուհին


Գործով գրողների միություն էի գնացել: Գործս չստացվեց, դե ես էլ տխուր կանգնել էի սրահի բաց դռների մոտ, որտեղ ինչ որ ասուլիս էր: Սրահից մի կին դուրս եկավ, նրան մոտեցավ երիտասարդ լրագրողուհին: Նա երկար ժամանակ հարցազրույց էր անց կացնում: Չգիտեմ ինչու` ինձ հետաքրքրեց կնոջ ով լինելը: Համբերատար սպասեցի մինչև կինը հեռացավ: Ես մոտեցա լրագրողուհուն, հարցրեցի, թե ով  էր այն կինը, պատասխանը եղավ`գրող է: Հետաքրքրությունս ավելի մեծացավ և փորձեցի իմանալ  գրողի անունը: Աղջիկը կմկմաց
վերհիշելով`Արմինե Ղոդիկյան`անկեղծ ասած ես էլ հիմա ստույգ չեմ հիշում, որի համար ներողամիտ եղեք:
Քանի որ գրող էր, ինձ ավելի հետաքրքրեց, փորձեցի լրագրողուհուց իմանալ, թե ինչ է գրել, աղջիկը կարճ պատասխանեց. չգիտեմ, չեմ կարդացել: Քաղաքավարությունից ելնելով` մի կերպ զսպեցի ծիծաղս, և  ես ոչ թե նորից հարցրեցի, այլ պոռթկաց իմ զարմանքը. իսկ ինչի? մասին էիք խոսում մի գրողի հետ, որի գործերը չեք կարդացել: Լրագրողուհին ոչինչ չպատասխանեց, միայն շտապեց խցկվել մյուս լրագրողների  մեջ: Իհարկե, ինձ էլ շիվարը տարել էր, մոռացած, որ գործս չի ստացվել, մեկ նայում էի անհայտ ու չընթերցված գրողի ետևից, մեկ էլ կարդալ չսիրող լրագրողուհու: Հետո տխուր լքեցի շենքը, մտածելով` որքան միջակ է ու որքան դեղին մեր լրատվությունը…

ՀԱԿ-ի հերթական սխալը


Առավոտից խորհրդարանի դուռն ու կտուրը ողողել էին ոստիկանները, որոնք միահամուռ պաշտպանում  էին խորհրդարանը իր "բնակիչներով", բայց չկարողացա   հասկանալ, թե ումից: Ես այնտեղ ո'չ ժողովուրդ տեսա, ո'չ էլ ընդդիմություն: Ընդամենը մի քանի արկածախնդիր ՀԱԿ-ից, մեկ էլ լրագրողների կանանց մի կույտ: Անմարդ բողոքի ցույցը ուղղված էր  երկու օլիգարխիկներին, որոնց անունները կարդացի երկաթյա ձողերին փակցված թղթերի վրա: ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, մի?թե իր անձնական վիրավորանքի պաստառներով ցույց չի  տալիս իր անզորությունը, թե' հասարակությանը, թե' կառավարությանը: Խոսք չունեմ` մենք ազգովի սգում ենք ՎԱՀԵԻ ողբերգական մահը, բայց արժե?` նորից ինքնահաստատվելու համար շահարկել նահատակի անունը:

четверг, 12 июля 2012 г.

***

Այն մեծ գողերը կերան փողերը,
Ջարդում են, փշրում մարդկանց կողերը,
Սեփական ճահճից ելք են փնտրում,
Եվ ի?նչ եք կարծում, մի?թե չեն գտնում:
Այն բիրտ իրենքի ստահակներին
Եթեր են թողնում փողերի հաշվին,
Մասնավոր մտքով հաճոյախոսում,
Ամբոխի վրա սև խաչ են քաշում:
Այն պաչտված օրվա հաղթողները խև,
Ապրում են խալխի փողերով այն սև,
Պատնեշը ճղած ու ելքը գտած գողերն այսօրվա
Խելագար ամբոխի թիրախն է վաղվա: