воскресенье, 11 августа 2013 г.

Տարօրինակ է  երկրի օրենքն այս,
Ով շատ է լափում, բարձր է դասվում
Օրենքի տերն է նա միշտ համարվում,
Պարտքեր հնարում, կյանքեր կործանում...

***

Վերևից ասում են` պարտք ենք օրենքին,
Ինչպես  հասկանալ?, պարտքով է գրվել,
Օրենքն այդ հնարվել,
Խեղճ մահկանացուներիս
Վզին փաթաթվել
Ու  անտանելի
Մի բեռ է դարձել...
***


Մի թէ օրենքը միայն այն ուժն է,
Որ մեղադրում է թույլին, տկարին,
Որ ուժով է միշտ իր գործը անում,
Ճիշտը ուրանում,
Ու անգետներով մեզ ապականում

***


ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ...

Այնքան էլ պետք չեն մեզ այս  սուտ սարքերը`
Խորհրդարան  դարձած այս մեծ չարքերը,
Որոնց կոչում  են ուղեղ հարմարանք,
ԵՎ  որտեղից են ի մի հավաքել,
Կարծես ջոկել են ու համակարգել,
Այս  համակարգի հարմարանքի մեջ,
Կարծես կցված են մեկը մյուսից:
Երբ ժողովուրդը լսում է նրանց,
Շատ չեն ամաչում, խայթելով միմիանց...
Այս երկրի համար ավելորդ չէ սա
Համբերող ազգի հատուկ չափն է սա,
Որ միշտ ինչ որ հարց անվերջ քննարկվի
ՈՒ վերջում ասվի` դեռ վերջը չէ սա....
Այնքան էլ պետք չեն մեզ այս սարքերը,
Ազգին բեռ դարձած այս նոր կարգերը,
Այս համակարգող նոր ուղեղները,
Զարկերակ մարող այս մոդելները,
Մի  թէ մեզ պետք են?...




***



Քսանամյա հայրենիքիս կառավարության մասին խոսելիս, ես վախենում եմ օգտագործել  Մարդ կոչումը:
Ժողովուրդը խելքի կգա ու  ինձ կքարկոծի

***

Դու մի աշխատիր  նահատակների անունով երթվել, միայն նրա համար, որ գանձարանից  հեշտ օգտվելու պատրվագ  ունենաս...

***


Որտեղ ես տեսել մարդ մի բանական,
Ավերի երկիրն իր հայրենական,
Մայր լեզվով խոսի, մայր լեզվով սիրի
ԵՎ նույն լեզվով էլ նա դավեր նյութի...

***



суббота, 10 августа 2013 г.

Մարդը անճար ու տկար է դառնում,
Երբ հյուծված մարմինը արև է տենչում,
Երբ գանձ ու գահը էլ չի որոշում,
Երբ ամենն արդեն անցյալ է կոչվում...
շշնջում անվերջ վերջին ակոսից,
Մարդը տրտմած տրվում երազին,
Որում զետեղված անկատար ուղին
Փայփայում է նա, մնում անուրջին,
Երբ կիսատ ճամփից սին սփոփանքի
Ելնում է ուժը, տանում դեպի վիհ...
Արդեն թույլ տկար և գլխապատառ
Մարդը ճգնում է բռնած երազից,
Որում ցնորք է, մեկ էլ ծիածան:
Տքնում է` սակայն չի հասնում երբեք,
Մինչև մարում է լույսը աչքերի,
Մինչև խամրում է գույնը անուրջի...


..................

Մի թէ ժողովուրդը  կառավարության համար ինչ որ բանի պետք է, բացի ընտրությունից,  ընտրություն, որպես կիսաքաղց գլխաքանակ

...............................

Երանի  գոնե  մի օր էլ ես ապրեի  հեռուստացույցի Հայաստանում` աշխատանք կունենայի, հիպոտեկով տուն կգնեի, կյանքում գեթ մեկ անգամ  իրական վերադաս կտեսնեի:
Ծառուկյանի բարեգործությունից գեթ մեկ անգամ կօգտվեի, կհավատայի Յիրիկյանի  ,,անկաշառ,,  բարեգործությանը և որպես գյուղի մարդ կհավատայի  ՀՀԿ-ի նախընտրական խոստումներին և այդպես լավ կապրեի....

....................................................

Հայաստանի  անկառավարելի կառավարությունը  քայլում է  ժողովրդի վրայով և յուրաքանչյուր քայլից հետո,  որքան ցավոտ է , և որքան խորը  նրա  թողած ոտնահետքը?


.................................................................................




вторник, 6 августа 2013 г.

Կեցցե', առաջին նախագահը

Ես` 90-ականների ազգիս մրսացած զավակը, իրավացիորեն ժխտում եմ ԼՏՊ-ի հայ լինելը և նրան տալիս եմ "Գայլ" մականունը: Նաև, քանի որ այդ տարիներին ես մեծ հավատով ու լավատեսությամբ առաջին անգամ գնացի ընտրության և ընտրեցի անկախացած  հայրենիքիս առաջին նախագահին:
Որքա~ն վիրավորվեցի և ընդմիշտ խռովեցի առաջին նախագահից, երբ նա իմ վստահությունը և իր պաշտոնը չարաշահեց և ինձ դարձրեց սնանկ ու հիասթափված:
Այն օրվանից, առհամարհելով նրան, ես դադարեցի ընտրություններին մասնակցել:
Իմ խիղճը քաղաքական դաշտում մաքուր է, բացի առաջին մեղքից:
Այլևս չեմ ընտրում:
Առաջին նախագահը իսպառ փոխեց իմ կարծիքը, և ես վաղուց դադարել եմ հավատալ կառավարությանը և ընտրություններին:
Կեցցե~, առաջին նախագահը...

Թող որ չլիներ...

Թող որ չլիներ այն հուսախաբ անող 88-ը...
Որը իր ավերիչ երկրաշարժով, հայոց դարավոր վերքին ավելացրեց ևս մեկ չսպիացող վերք...
Թող որ այդ երկու ութով չպայթեր  ղարաբաղյան խնդիրը...
Թող որ  88-ով  չսվինահարվեր մի ողջ ադրբեջանահայություն
Թող որ 88-ի  վայրի ազատության  սաղմը մեռներ իր որջում
Թող որ  չլիներ մեծ տերությունների  գիշատիչ որոշումը և երկու դարավոր հարևանների արյունը չհեղվեր ի շահ իրենց քաղաքականության
Թող որ այդ նույն հարևան  երկրների ժողովրդի զավակները հերոսանային ու փառք վայելեյին, ոչ թէ հետմահու, այլ  խաղաղ կյանքում...
Թող որ ղարաբաղյան գոյամարտը 88-ով, հայ ու ադրբեջան ժողովրդից  չտարանջատեր ազգային տիղմը և կարգեր ժողովրդի գլխին...
Թող որ այդ չարաբաստիկ    88-ը  շրջանցեր  հայ ժողովրդին..
Թող որ......



ՈՍՏԻԿԱՆԸ

Քո` ռազմական անշունչ կեցվածքով,
Շատ ես նմանվում դու մեխանիզմի,
Քո սև մահակով ահ ես սփռում,
Եթե շատ է պետք կյանք չես խնայում, բայց ընկածինը,
Ցույցերի պահին հերոս ձևանում,
Աջ ու ձախ խփում, համբավ վաստակում:
Ճիշտ շատ ես նման դու մեխանիզմի,
Լավ մատակարար քո վերադասին:
Դու անտեսում ես մեծ մեղավորին,
Եթե քծնել է ու բան խոստացել,
Միևնույն է, թե ինչ է գողացել...
Դու շուտ ես տեսնում այն անզոր ձեռքը,
Որ փախցնում է չնչին մի պատառ գոյատևելու...
Եվ, ներարկելով քեզ մտքեր անմիտ,
Այս նույն մտքերով քեզ միշտ շահում է ,
Շահում, բայց ոչ երբեք հարգելու համար,
Այլ ինչ որ մի տեղ կարգելու համար...
Դու աջն ես դարձել մեր այն այրերի,
Որոնց շատ է պետք ուղիղ վայրենի,
Որ վերացնի միտքը հայրենի,
Որ միշտ կաշկանդի միտքը այն այրի,
Այն միտք արարող, բայց ոչ ավիրող...
Մի?թե չի ծնել քեզ ժողովուրդն այն,
Որ քո ծնունդով կրակն է ընկել...
                       ***
Կրակն է ընկել, բայց ո'չ մոխիր դառնալու համար,
Այլ միայն հույսով, որ մի օր քեզանից քեզ է կերտելու,
Կերտելու է նա ժողովրդավար, իր ազգը սիրող,
Վերևը ատող, 
Ճիշտը սփռող,
Բայց ոչ երբեք իր հացը մուրող,
Ծերունու ձեռքից պատառը խլող:
Բա'վ է այս ցավը,
Հասի'ր ինքդ քեզ
Եվ քո կոչմանը...

суббота, 3 августа 2013 г.

Մենք ինքներս ենք ծնում ու աճեցնում  հայ տզրուկներին, որոնց հետո կարգում ենք մեր արյունատար երակներին, և  երբ նրանք մեզ արյունազրկում են, նոր հասկանում ենք, որ մեռնում ենք հյուծվելով:  ՈՒզում ենք նորից ելնել ու սատկացնել այդ տզրուկներին /վերադասին/, և դա կոչվում է հեղափոխություն:

........................

Էս ժողովուրդը` մեկ է  էլ խելքի եկողը չէ: Ամեն չորս տարին մեկ ականջները կախ  լսելու է ու հավատալու  ընչաքաղց թեկնածուների սին գաղափարը:
Ես այս դեպքում միայն մի ելք եմ տեսնում` ելք գտնել` դաս տալու  խաբվելուն սովոր ժողովրդին...