Երբ մութուցուրտ տարիներն էին, Պետրոսյանի ողորմածությամբ, կար միայն մեկ ու մեծ չարիք, դա Վանոն էր: Այնուհետ եկավ երկրորդը` ավելի մեծը` Քոչարյանն էր: Հետո կարծես դարձավ սովորություն. բազմացան ու բազմացան: Տարիների հետ վաստակեցինք էլ Լֆիկ Սամո, էլ Նեմեց Ռուբո, էլ Դոդի Գագո, էլ Գրզո, էլ Սաշիկ, էլ Լիսկա, էլ գող փիսո ու քաճալ շուն: Բազմանում են ու բազմանում, հայրենիքիս անկախությունը վերածելով անարխիայի` մսխելով 72-ամյա Հայաստանը, որպես յուղոտ պատառ: Հնարավո?ր է թոթափել այս լուծը, չէ? որ այն վեր է ածվում սարդոստայնի:
воскресенье, 8 июля 2012 г.
суббота, 7 июля 2012 г.
Լևոն Տեր-Պետրոսյան: Ռեզյումե (:Ճ)
Անուն Ազգանուն Տեր-Պետրոսյան
Լևոն
Ծննդյան տարեթիվ, վայր 1945, հունվարի 9,
Սիրիայի Ջանֆիդայ գյուղում
Ազգություն հայ էլի
Հասցե: Ազատության
հրապարակ
Հեռ:
19-88-92թթ
Email talan@mail.am
Ընտանեկան կարգավիճակը առանց
Վանո
Կուսակցական պատկանելիությունը` ՀՀՇ, ՀԱԿ,
…, տեսնենք
Կրթությունը`
1968-
1972թթ.- ԵՊՀ, Ընդհանուր Թալանագիտության ֆակուլտետ, Թալանված մազութի և մետաղի արտահանման
բաժին, ՀՀ թալանը մասնագիտությամբ, պաշտպանել է “Հետխորհրդային Հայաստանի թալանը և վաճառքը” ատենախոսությունը, որի հիման
վրա պրակտիկա է անցել տվյալ երկրում:
Աշխատանքային փորձ
1992-1998թթ.
- Թալանել է երկիր` մասնավորապես ՀՀ-ն:
1992-1998թթ.
հանձնել է նաև այլումին, պղինձ, մեծ մասշտաբներով, խորհրդային տարիների սովորության
համաձայն գերակատարելով պլանը (ֆոռերով պարսկաստան): Հերոսաբար պարսկական պեչենիով
և դերբիով փրկել է հայությանը սովից, մոմով`մթից, անտառներով էլ`ցրտից: Մտածելով բնակչության
անվտանգության և էկոլոգիայի մասին անցել է ավանդական մեթոդներին`ճրագին և ցախին`չխնայելով
անտառները և պարաֆինը:
Այնուհետ
աշխատանքի փորձը փոխանակելու դասընթացներ է անցկացրել ՀՀ այլ պաշտոնյանների հետ, որոնք
անձնազոհաբար աշխատում են առ այսօր:
1998-2008թթ.
վերապատրաստվել է արտերկրում
2008թ-ից
աշխատանք է փնտրում մասնագիտությամբ: Հնարավորության դեպքում կաշխատի նաև այլ երկրներում
բացառապես մասնագիտությամբ:
Նախասիրությունները` Պղինձ, այլումին, ձութ, վերջերս նաև քոչարի
Ուտելիքները` Պեչենի, դերբի, լոբի, ձեթ, ալյուր (բացառապես օգնության)
Սիրած վայրերը` մութ ու ցուրտ տեղեր
четверг, 5 июля 2012 г.
Կոմունալ ծառայությունները անզոր են
Ժամը 19.00-ին Գ. Նժդեհի հրապարակի անցումով բարձրացա շատրվանների մոտ, առաջին զգացածս անտանելի քլորահոտն էր: Հետո շուրջս նայեցի, անմիջապես իմ դեմ դուրս եկան 6 հարբած ու փնթի տղամարդ: Երեքը, ինչ որ բան ծամելով, շարունակեցին քայլել, իսկ երեքը նստեցին հրապարակի սալահատակին: Նրանցից երկուսը տեղավորվեցին ծառերի տակ, իսկ մեկը, որ ավելի հարբած էր, մնաց արևի տակ: Հանկարծ նրա ծամող բերանից սկսվեց այնպիսի լուտանքներ թափվել, որ համաշխարհային հայհոյագիտությունը անզոր է նման անվայել բառեր բարձրաձայնել: Մոտիկ կանգնած տղամարդիկ իրար նայեցին, ապա նստարաններին շարված արևածաղիկ չրթող կանանց: Ես շարունակեցի քայլել, մինչև մի շրջան կատարեցի. հարբածը փռվել էր ողջ հասակով ու քնել: Ես հենվեցի պատին` նայելով շուրջս: Կանայք նստած շարունակում էին չրթել ու չրթել: Իսկ նրանց աչքաթող արված երեխաները վազում էին շատրվանների պատերի վրայով և ամեն նայելիս` ինձ թվում էր` հիմա ջուրը կնկնեն:
Նյարդերս չդիմացավ, շարունակեցի քայլել և ինձ համար մի ցավոտ փաստ էլ պարզ դարձավ, որ ոչ մի կոմունալ ծառայություն չի կարող մայրաքաղաքի բնակիչների դեմն առնել, մինչև երրորդ սերունդ...
Ժամը 21.00-ին ես քայլեցի տուն, և Գ. Նժդեհի հրապարակը այդ երկու ժամում մեր քաղաքացիների կողմից արդեն հագեցած էր աղբով, իսկ անկարգ կին թե տղամարդ շարունակում էին իրենց արևածաղիկային չրթոցներով նշել սահմանադրության օրը: Ասենք միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանն ի?նչ տոն:
ՀՀ "անվճար" բուժօգնությունից օգտվելը մեծ ռիսկ է
Այսօր պատրաստվում էի գնալ հանրապետական հիվանդանոց բարեկամուհուս տեսակցության . նա պարկած էր ծննդաբերական "անվճար բաժնում", չնայած որ քույրերն էլ էին փող ուզում, բժիշկներն էլ: Եվ մինչև տեղ կհասնեի իմացա, որ ժամանակից շուտ դուրս են գրել, դե ես էլ զարմացած ճանապարհս փոխեցի և գնացի նրա տուն: Քանի որ ընդամենը մեկ օր առաջ էր ծննդաբերել, և շարունակելով զարմանալ, առաջին հարցս եղավ այն, թե ինչու? են այդքան շուտ դուրս գրել: Բարեկամուհիս, որ ետծննդաբերական 12 կար էր ունեցել, փոքրիկը անհաս էր ու հյուծված: Նա ցավից ճռռալով պատասխանեց. "Ասեցին տեղ չկա, ու առանց երեխային կշռելու` տուն ուղարկեցին": Ես մի քիչ նստեցի: Այդ ողջ ընթացքում խեղճ կինը ոչ փոքրիկին կերակրել կարողացավ, ոչ էլ նստել: Ես վախենում էի ձեռք տալ նորածնին. համոզվեցի, որ նա ոչ թե հարազատի կարիք ուներ, այլ լիարժեք բուժօգնության:
Հիմա ի?նչ, հայը իր երկրում քանի? գլխի տեր է, որ կյանքը վտանգելով, օգտվի "անվճար" ծառայություններից: Ինչու? եմ "անվճար" բառը չակերտավորում, դե հասկանում եք` այն այնքան էլ իր նպատակին չի ծառայում:
Հիմա ի?նչ, հայը իր երկրում քանի? գլխի տեր է, որ կյանքը վտանգելով, օգտվի "անվճար" ծառայություններից: Ինչու? եմ "անվճար" բառը չակերտավորում, դե հասկանում եք` այն այնքան էլ իր նպատակին չի ծառայում:
вторник, 3 июля 2012 г.
Նեմեց Ռուբո
Նեմեց Ռուբոն իր վարքագծով ցախ արեց խորհրդարանում ծվարած արյունարբու ոհմակի դիմագիծը, Նեմեց Ռուբոյի դեմքը` դա խորհրդարանի այսօրվա դեմքն է; նախագահն էլ ժողովրդին համոզում է` հավատալ: Ու?մ: Նեմեցի?ն, թե... Հայ ժողովու'րդ, ի զե'ն, առա~ջ, ջախջախելու և վտարելու նեմեցներին: Այսուհետ նրանց հերթն է խոպանչի դառնալու... Հո?, մեր ճակատին գրած չէ "խոպան", հա~, խոպան գոյատևելու...
Подписаться на:
Сообщения (Atom)
.jpg)
