суббота, 7 июля 2012 г.

Լևոն Տեր-Պետրոսյան: Ռեզյումե (:Ճ)


Անուն Ազգանուն                        Տեր-Պետրոսյան Լևոն
Ծննդյան տարեթիվ, վայր          1945, հունվարի 9, Սիրիայի Ջանֆիդայ գյուղում
Ազգություն                                    հայ էլի
Հասցե:                                           Ազատության հրապարակ
Հեռ:                                                19-88-92թթ
Email                                              talan@mail.am
Ընտանեկան կարգավիճակը    առանց Վանո
Կուսակցական պատկանելիությունը` ՀՀՇ, ՀԱԿ, …, տեսնենք
Կրթությունը`
1968- 1972թթ.- ԵՊՀ, Ընդհանուր Թալանագիտության ֆակուլտետ, Թալանված մազութի և մետաղի արտահանման բաժին, ՀՀ թալանը մասնագիտությամբ, պաշտպանել է “Հետխորհրդային Հայաստանի թալանը և վաճառքը” ատենախոսությունը, որի հիման վրա պրակտիկա է անցել տվյալ երկրում:
Աշխատանքային փորձ
1992-1998թթ. - Թալանել է երկիր` մասնավորապես ՀՀ-ն:
1992-1998թթ. հանձնել է նաև այլումին, պղինձ, մեծ մասշտաբներով, խորհրդային տարիների սովորության համաձայն գերակատարելով պլանը (ֆոռերով պարսկաստան): Հերոսաբար պարսկական պեչենիով և դերբիով փրկել է հայությանը սովից, մոմով`մթից, անտառներով էլ`ցրտից: Մտածելով բնակչության անվտանգության և էկոլոգիայի մասին անցել է ավանդական մեթոդներին`ճրագին և ցախին`չխնայելով անտառները և պարաֆինը:
Այնուհետ աշխատանքի փորձը փոխանակելու դասընթացներ է անցկացրել ՀՀ այլ պաշտոնյանների հետ, որոնք անձնազոհաբար աշխատում են առ այսօր:
1998-2008թթ. վերապատրաստվել է արտերկրում
2008թ-ից աշխատանք է փնտրում մասնագիտությամբ: Հնարավորության դեպքում կաշխատի նաև այլ երկրներում բացառապես մասնագիտությամբ:     
Նախասիրությունները` Պղինձ, այլումին, ձութ, վերջերս նաև քոչարի 
Ուտելիքները` Պեչենի, դերբի, լոբի, ձեթ, ալյուր (բացառապես օգնության)
Սիրած վայրերը`  մութ ու ցուրտ տեղեր

ՀՀՇ-ն հառնեց Հայոց աշխարհում,
Լեռներն էլ փլվեց, կարծես նույն տարում,
Հառնեց մի հուժկու սիրիացի Լևոն,
Որին կոչեցին հայոց մեծ պարոն:

пятница, 6 июля 2012 г.

Ինչու? կա կարծիք, թե հայերս հայրենիքում լավ չենք ապրում: Մի?թե վատ ապրող ժողովրդի 7 կանանցից 5 կտառապի ճարպակալությամբ, և 10 տղամարդուց 6-ը: Մի?թե վատ ենք ապրում: Գուցե պարզապես ծու?յլ ենք, և մեր զբաղմունքը այսուհետ ծամելն է:

четверг, 5 июля 2012 г.

Կոմունալ ծառայությունները անզոր են

Ժամը 19.00-ին Գ. Նժդեհի հրապարակի անցումով բարձրացա շատրվանների մոտ, առաջին զգացածս անտանելի քլորահոտն էր: Հետո շուրջս նայեցի, անմիջապես իմ դեմ դուրս եկան 6 հարբած ու փնթի տղամարդ: Երեքը, ինչ որ բան ծամելով, շարունակեցին քայլել, իսկ երեքը նստեցին հրապարակի սալահատակին: Նրանցից երկուսը տեղավորվեցին ծառերի տակ, իսկ մեկը, որ ավելի հարբած էր, մնաց արևի տակ: Հանկարծ նրա ծամող բերանից սկսվեց այնպիսի լուտանքներ թափվել, որ համաշխարհային հայհոյագիտությունը անզոր է նման անվայել բառեր բարձրաձայնել: Մոտիկ կանգնած տղամարդիկ իրար նայեցին, ապա նստարաններին շարված արևածաղիկ չրթող կանանց: Ես շարունակեցի քայլել, մինչև մի շրջան կատարեցի. հարբածը փռվել էր ողջ հասակով ու քնել: Ես հենվեցի պատին` նայելով շուրջս: Կանայք նստած շարունակում էին չրթել ու չրթել: Իսկ նրանց աչքաթող արված երեխաները վազում էին շատրվանների պատերի վրայով և ամեն նայելիս` ինձ թվում էր` հիմա ջուրը կնկնեն:
Նյարդերս չդիմացավ, շարունակեցի քայլել և ինձ համար մի ցավոտ փաստ էլ պարզ դարձավ, որ ոչ մի կոմունալ ծառայություն չի կարող մայրաքաղաքի բնակիչների դեմն առնել, մինչև երրորդ սերունդ...
Ժամը 21.00-ին ես քայլեցի տուն, և Գ. Նժդեհի հրապարակը այդ երկու ժամում մեր քաղաքացիների կողմից արդեն հագեցած էր աղբով, իսկ անկարգ կին թե տղամարդ շարունակում էին իրենց արևածաղիկային չրթոցներով նշել սահմանադրության օրը: Ասենք միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանն ի?նչ տոն: 

ՀՀ "անվճար" բուժօգնությունից օգտվելը մեծ ռիսկ է

Այսօր պատրաստվում էի գնալ հանրապետական հիվանդանոց բարեկամուհուս տեսակցության . նա պարկած էր ծննդաբերական "անվճար բաժնում", չնայած որ քույրերն էլ էին փող ուզում, բժիշկներն էլ: Եվ մինչև տեղ կհասնեի իմացա, որ ժամանակից շուտ դուրս են գրել, դե ես էլ զարմացած ճանապարհս փոխեցի և գնացի նրա տուն: Քանի որ ընդամենը մեկ օր առաջ էր ծննդաբերել, և շարունակելով զարմանալ, առաջին հարցս եղավ այն, թե ինչու? են այդքան շուտ դուրս գրել: Բարեկամուհիս, որ ետծննդաբերական 12 կար էր ունեցել, փոքրիկը անհաս էր ու հյուծված: Նա ցավից ճռռալով պատասխանեց.  "Ասեցին տեղ չկա, ու առանց երեխային կշռելու` տուն ուղարկեցին": Ես մի քիչ նստեցի: Այդ ողջ ընթացքում խեղճ կինը ոչ փոքրիկին կերակրել կարողացավ, ոչ էլ նստել: Ես վախենում էի ձեռք տալ նորածնին. համոզվեցի, որ նա ոչ թե հարազատի կարիք ուներ, այլ լիարժեք բուժօգնության:
Հիմա ի?նչ, հայը իր երկրում քանի? գլխի տեր է, որ կյանքը վտանգելով, օգտվի "անվճար" ծառայություններից: Ինչու? եմ "անվճար" բառը չակերտավորում, դե հասկանում եք` այն այնքան էլ իր նպատակին չի ծառայում:

вторник, 3 июля 2012 г.

Նեմեց Ռուբո

Նեմեց Ռուբոն իր վարքագծով ցախ արեց խորհրդարանում ծվարած արյունարբու ոհմակի դիմագիծը, Նեմեց Ռուբոյի դեմքը` դա խորհրդարանի այսօրվա դեմքն է; նախագահն էլ ժողովրդին համոզում է` հավատալ: Ու?մ: Նեմեցի?ն, թե... Հայ ժողովու'րդ, ի զե'ն, առա~ջ, ջախջախելու և վտարելու նեմեցներին: Այսուհետ նրանց հերթն է խոպանչի դառնալու... Հո?, մեր ճակատին գրած չէ "խոպան", հա~,  խոպան գոյատևելու...  

суббота, 30 июня 2012 г.

Ավտոբուսը ինչ կարող է փոխել, եթե ղեկին այսպիսի վարորդ է

Այսօր ժամը 20,00-ին ռայկոմի կանգառից նստեցի 32 համարի, 4461 պետ համարանիշով, մանուշակագույն միջքաղաքային ավտոբուսը: Հասանք մոնումենտի կանգառ, այ քեզ անակնկալ, ավտոբուսի վարորդը նկատեց երկու մարմնավաճառ կանանց, կանգնեցնելով ավտոբուսը` ուղղակիորեն, ուղևորների ներկայությամբ նրանց կանչեց իր մոտ: Մարմնավաճառները, վարորդից ավելի մակարդակով գտնվեով, մերժեցին, պատճառաբանելով, թե ուղևորներ կան, ինչպես գանք: Ուղևորներից մեկն էլ վարորդին դիտողություն անելով` ասաց.
-Հո, սա մասնավոր տաքսի չէ, ձեզ կարգի հրավիրեք:
 Բայց ավա~ղ փողոցային կիրքը լափել էր վարորդի կարգապահությունը: Առանց այդ էլ այդ վարորդը աչքի էր ընկնում իր խախտումներով լի երթևեկությամբ:
Եվ ահա մեկ տհաճ անակնկալին հետևեց մյուսը. վարորդը գտավ ելքը: Անմիջապես հաջորդ կանգառում, բոլոր ուղևորներին` մոտ 12 հոգի, իջեցրեց, հայտարարելով, թե սա վերջին կանգառն է, հետո էլ ուղևորներն են քիչ ճանապարհը շարունակելու համար, այնինչ վերջին կանգառը ՀայԷլեկտրոն էր, իսկ ուղևորներն էլ 12 հոգի էին:
Ուղևորները իջան` յուրաքանչյուրը հոգու խորքում թքելով նրա երեսին, և մի կին էլ արտահայտվեց. "քիչ խմեիր, որ տեղդ իմանայիր": Վարորդն էլ ջղայնացած և շտապելով պատասխանեց. "Ես խմիչքից հեռու եմ": Եվ ավտոբուսը կտրուկ շրջադարձով` շտապեց դեպի մարմնավաճառ կանայք...